«Հայաստանը երբեք չի ունենա այլ գազ, ռուսական գազից բացի». Օվերչուկ

Հայաստանը երբեք չի ունենա ռուսական գազից բացի այլ գազ, և շուկայական գներով մատակարարման իրավիճակը կարող է շատ դժվար լինել։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ ծանոթ ենք գազի շուկայում տիրող իրավիճակին։ Այնտեղ երբեք չի լինի ռուսականից բացի այլ գազ,- ասել է Օվերչուկը,- միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու իր ռուսական գազը և որ միջնորդին է վճարելու»։
«Իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում», - նշել է փոխվարչապետը։
Ըստ նրա՝ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։ «Այնպես որ, նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայեք ներկայում գործող խողովակաշարերին, և նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու իրենց ռուսական գազը», - նշել է Օվերչուկը։ «Դե, իհարկե, հաշվի առնելով 30% արտահանման տուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը, և հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց շահույթի բաժինը»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
14617:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
8116:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
11909:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
168Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
188Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43202.10.2026, 13:06