«Ռեժիմի նոր մանիպուլյացիաները». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռեժիմի նոր մանիպուլյացիաները:
Շատերը նկատեցին, որ ինչ-որ պատճառով չափազանց դանդաղ է ընթանում ձայների հաշվարկը խոշոր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում, որտեղ ռեժիմն ունի աջակցության ցածր մակարդակ։ ԿԸՀ-ն պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու է հենց այս բնակավայրերում ձայների հաշվարկն այդքան դանդաղ ընթանում։ Այնինչ գյուղերը, որտեղ ռեժիմի վարչական ռեսուրսն ու նրա հեռուստապրոպագանդան առավել ուժեղ են, հաշվեցին մի քանի ժամում և անմիջապես բռնապետի համար հաճելի տոկոս «նկարեցին»:
Եթե պատասխանն այդպես էլ չհնչի, կարող են տրամաբանական հիմքեր առաջանալ մտածելու, որ խոշոր քաղաքներում ձայների հաշվարկը միտումնավոր է դանդաղեցվում, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ ՔՊ-ի դիրքերը թույլ են։
Իսկ ինչո՞ւ է դա արվում։ Ժամանակ շահելո՞ւ համար։ Իսկ ինչի՞ համար. որպեսզի հրաշքով հանկարծ գիշերն ինչ-որ բան պատահի՞ քվեաթերթիկների հետ։ Այսօր մեր տեսած բոլոր խախտումներից հետո դա այնքան էլ դժվար չէ պատկերացնել։ Մենք տեսանք, թե ինչպես էին մարդկանց ուղղորդում տեղամասեր, խմբերով ու անհատապես մտնում քվեախցիկներ, մեքենայություններ անում քվեաթերթիկների հետ և այլն։
Ո՞վ կերաշխավորի, որ մանիպուլյացիաները չեն շարունակվի նաև գիշերը, և որ ռեժիմի նպատակը սահմանադրական մեծամասնության հասնելը չէ՝ Ալիևի բոլոր պահանջներն առավելագույնս կատարելու համար։
Այն ամենից հետո, ինչ մենք տեսանք այսօր, մեզ արդեն ոչնչով չես զարմացնի»։

ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
2119:42
«Որոշվել է քննարկումը շարունակել վաղը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4019:30
«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան
4119:18
«Նման ընդդիմության շնորհիվ Նիկոլը կարա մի հինգ անգամ էլ վերընտրվի»․ Արգիշտի Կիվիրյան
5118:54
«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6718:24
«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
14418:22
«Մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին». Արտակ Զաքարյան
7718:00
«Գերմանիան և ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ»․ Մերց
9817:34