««Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ գործող փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ ««Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա» գրառմամբ։
«Տեսա, որ կալուգացիները 2 օր է՝ ընկած բացատրում են իրենց ընտրողներին, թե ինչու են վերցնում մանդատները, արդարացումներ են բերում: Զգում եմ՝ իրենք չեն հասկանում, թե ինչու են իրենց ընտրողները նեղսրտած։
Սիրելի՛ կալուգացիներ, ձեր ընտրողները նեղսրտում են, որովհետև դուք տարել եք ապոկալիպտիկ քարոզարշավ, նախ ասել եք, որ դուք եք կրելու, հետո ասել եք՝ եթե Փաշինյանը հաղթի, 300 հազար ադրբեջանցի է գալու, Հայաստանը դառնալու է թուրք-ադրբեջանական վիլայեթ և, բնական է, որ ձեր ընտրողներն ասում են՝ հիմա ի՞նչ, թուրք-ադրբեջանական վիլայեթում դուք մնալու եք պատգամավոր դառնա՞ք։ Դուք ձեզ գցել եք ծուղակը։
Լուծումը որն է․ սուտ արդարացումներ մի բերեք, ասեք ճշմարտությունը, որ ՀՀ ժողովրդի մեծ մասը ՔՊ-ին տվել է իր քվեն և կառավարելու մանդատ, ձեզ տվել է մանդատ՝ լինել ընդդիմություն և դուք պատրաստվում եք գալ ԱԺ և բարձրաձայնել նրանց խնդիրները»։

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
712:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
2612:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
4312:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
4512:06
«Որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Փաշինյանը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4512:00
«Նախագահի դիտարկումները՝ այսօրվա իրադրությունների հետ կապված»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4711:30
«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
5811:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
11911:24