«Սպասեցին ՍԴ որոշմանն ու անցան գործողությունների»․ Իվետա Տոնոյան

«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին ՍԴ որոշմանը, որից հետո առաջին իսկ աշխատանքային օրը վաղ առավոտյան 07։16-ին սկսեցին գործողություններ իրականացնել։ Պատկան մարմինները չեն էլ սպասել լույսը նորմալ բացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«ԿԸՀ-ն չքննեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու և որ ամսի 4-ից հետո Ծառուկյանը, որպես պատգամավորության թեկնածու, չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ-ով այդ հարցը քննարկել։ Եվ հենց ՍԴ-ի որոշումից հետո սկսել են այս լայնածավալ գործողությունները»,- շարունակեց Տոնոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք Գագիկ Ծառուկյանի տանն ու «Մուլտի գրուպ» կոնցեռում խուզարկությունների մասին:

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
712:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
2612:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
4312:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
4512:06
«Որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Փաշինյանը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4512:00
«Նախագահի դիտարկումները՝ այսօրվա իրադրությունների հետ կապված»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4711:30
«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
5811:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
11911:24