«Ինչի՞ համար է «պատժվում» Գագիկ Ծառուկյանը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարևոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ՝ դեռ մինչև 2018 թվականը, թեև՝ նաև կարևոր պահերի առաջ է կանգնել 2018-ին, ու նորից չի արել այդ կարևոր եզրահանգումները:
Սա չեմ ասում, նրա հանդեպ իշխանության գործողությունները արդարացնելու համար: Այստեղ այնքան շատ են գնահատականները, որ չեմ կարծում, թե իմ գնահատականի կարիքն էլ կա: Բայց, նա քաղաքականության մեջ է, այն էլ՝ հայաստանյան: Ցավոք, 2006-ից հայտնվելով հայաստանյան քաղաքականության մեջ, Գագիկ Ծառուկյանը ըստ էության այդպես էլ չփորձեց կամ չկարողացավ դրանում դիրքավորվել երկարաժամկետ ու խորքային հայեցակարգով:
Անկեղծ ասած, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությունն ինձ մոտ առաջացրեց հետաքրքրություն այն իմաստով, որ դա կարող է ենթադրել ստրատեգիական վերադիրքավորում, բավականին բարդ և հետաքրքիր կառուցվածքով:
Ցավոք, սակայն, Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնությունը զարմանալիորեն մնաց հայաստանյան քաղաքականության «մանրապատումային» շրջանակում: Այստեղ կա խոսելու շատ բան, բայց կա՞ արդյոք իմաստ: Սա է հարցը:
Ամփոփեմ՝ պարոն Ծառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար:
Կրկնեմ, սա նրա հանդեպ ուժային մամլիչի կիրառման արդարացում չէ, սա քաղաքական իրավիճակի իմ գնահատականն է, որը պոպուլյար սպառման համար չէ»:

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
712:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
2612:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
4312:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
4512:06
«Որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Փաշինյանը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4512:00
«Նախագահի դիտարկումները՝ այսօրվա իրադրությունների հետ կապված»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4711:30
«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
5811:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
11911:24