«Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։
Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։
Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։
Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավել ձայները դրան խանգարում են։
Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։
Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։
Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետևից գնում են։
Թե բա՝ միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։
Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգաին կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։
Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառուցը ծպտուն հանեց։
Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։
Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։
Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։
Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։
Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ բա ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում՝ պատասխանեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել էս վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը, ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։
Ավելին. ասել եմ և էլի կասեմ՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։
Իսկ ՀՀԿ-ն թե ընտրություններից առաջ, թե ընտրարշավի ընթացքում և թե ընտրություններից հետո ասել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի»։

«Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ»․ Էդուարդ Շարմազանով
3614:12
«Բեմադրության առաջին արարն ամբողջացավ․ սկսվում է խեղկատակության ժանրը»․ Վահե Լոռենց
5113:54
«Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը»․ Արմեն Հովասափյան
4813:48
«Ինչի՞ համար է «պատժվում» Գագիկ Ծառուկյանը». Հակոբ Բադալյան
6913:18
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
8313:12
«Արմատ Մեդիա»-ի անձնակազմին հրավիրել են ՔԿ
5912:30
«Փաշինյանը պարզ անոնսել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
7212:00
«Էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք». Ալխաս Ղազարյան
7111:54