Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եկատերինբուրգում

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եկատերինբուրգում
135
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2026 թ., 15:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում՝ արտադրական գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման միջոցով։ Այս մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձր արժեք ունեցող արտադրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է՝ ապահովել կայուն աճ՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը։ Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը»,- նշել է նա։