«Դժվար չէր կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր»․ Արտյոմ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու, որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը: Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա: Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը՝ արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված՝ կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2821:00
«Վստահ եմ Արմենը չի հեռացել մեկընդմիշտ, կվերադառնա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2720:54
«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
5320:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
6119:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7219:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5918:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7418:18
«Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով»․ Հակոբ Բադալյան
6317:42