«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ կսահմանի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված նյութերում։ «Պարտավորեցնում եմ ապահովել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը թույլ չտալու վերահսկողությունը 27.07.2026-ից»,- ասվում է հրապարակված փաստաթղթում, որը ստորագրվել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովի կողմից։ Այն ուղարկվել է գերատեսչության տարածքային վարչությունների ղեկավարներին։ Նույն փաստաթղթում նշվում է, որ Մաքսային միության ռեեստրում «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գրին Պրոդ» ՍՊԸ-ի, «Արաքս 2» ԱԿ-ի և «Ալաշկերտ գրուպ» ՍՊԸ-ի հայկական ձեռնարկությունների կարգավիճակը հուլիսի 27-ից կփոխվի «ժամանակավորապես սահմանափակված»-ի։
Գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 14-ից 21-ը մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում, որոնք իրենց արտադրանքը մատակարարում էին Ռուսաստան։ Նշվում է, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ «Հայտնաբերված խախտումները հաշվի առնելով՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստան առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
16801:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
195Երեկ, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
536Երեկ, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
36322.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
36621.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
36521.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
87420.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
35120.10.2026, 14:54