«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով»․ Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է, 2026 թվականին այդ ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք հայ գործընկերներին ասել ենք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», - նշել է նա։
«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 մլրդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցած տարի այն նվազել է՝ հասնելով մոտ 8 մլրդ դոլարի։ Այս տարի ապրանքաշրջանառության կտրուկ անկում է գրանցվում՝ 2025 թվականի համեմատ այն նվազել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, այն կշարունակի նվազել», - ասել է Օվերչուկը։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
192Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
130523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60622.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49621.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49621.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125120.10.2026, 15:19