«Քաղաքացիները հաճախ վճարում են, սակայն ոչինչ չեն ստանում». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ստացել եմ բողոքներ հանրային տարածքներում տեղադրված սուրճի ավտոմատների վերաբերյալ, որոնց վրա որևէ հեռախոսահամար նշված չէ։ Արդյունքում քաղաքացիները հաճախ վճարում են սուրճի համար, սակայն ոչինչ չեն ստանում՝ կորցնելով իրենց գումարը և չունենալով որևէ հնարավորություն կապ հաստատելու և գումարի վերադարձ պահանջելու համար։
Ես դիմել եմ քաղաքապետարանին՝ պահանջելով պարտադիր դարձնել, որպեսզի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տարածքներում տեղադրված բոլոր սուրճի ավտոմատների վրա նշվեն դրանց սեփականատերերի կամ սպասարկող կազմակերպությունների հեռախոսահամարները։
Բացի այդ, պահանջել եմ, որ քաղաքապետարանը նույնպես տրամադրի իր կապի տվյալները, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղեկացնել քաղաքապետարանին այն անբարեխիղճ սուրճի ավտոմատների սեփականատերերի մասին, որոնք չեն վերադարձնում քաղաքացիների կորցրած գումարը։ Ինչպես միշտ, քաղաքապետարանը պատասխանել է հերթական գրությամբ՝ մեջբերելով օրենքների ու իրավական ակտերի մի ամբողջ ցանկ և նշելով, որ «կքննարկեն» հարցը»։

«Հոկտեմբերի 27-ի առանցքային վկանները, իրար հերթ չտալով, մեռնում էին հերթական «դժբախտ պատահարից»»․ Վարդ Սիմոնյան
2802:06
«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
5201:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
4800:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
6600:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
6100:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
62Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
79Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
64Երեկ, 22:48