«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դանիայի ու Շվեդիայի վարչապետները քննադատել են Նորվեգիայի վարչապետին ու Ֆինլանդիայի նախագահին, որ նրանք հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։ Այս հանգամանքը, թերեւս, վկայում է Եվրոպայում բաժանարար գծի մասին, որ առկա է գուցե Ռուսաստանի հետ հարաբերության իմաստով։ Մեծ հաշվով սա խոսում է այն մասին, թե որքան անհամարժեք է «հավքական արեւմուտք» արտահայտությունը, եւ որքան է այն հեռու քաղաքական իրողություններից։
Իհարկե կարելի է տեսականում չբացառել, որ Եվրոպան փորձում է երկդիմի խաղով ինչ որ «թակարդ» ներքաշել Պուտինին։ Բայց, ըստ իս դա կլինի շատ պարզունակ վարկած կամ տրամաբանություն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոսքը ինչ որ նորելուկ նախագահի մասին չէ, այլ թրծված Պուտինի։ Որքան էլ փորձված, կամ թեկուզ թրծված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում՝ ըստ հայտնի խոսքի, միեւնույն է այդպիսի խաղը կլիներ շատ պրիմիտիվ։
Պարզապես, դժվար պատկերացնելի է, որ Եվրոպայում կարող է լինել շահերի այդպիսի բախում։ Մյուս կողմից, երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, ապա արեւի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է ինքնաբերաբար»։

«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
1201:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
2600:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
5600:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
4900:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
54Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
71Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
57Երեկ, 22:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
69Երեկ, 22:30