«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքները մեր պետությունն ու հասարակությունը զգում են մինչ օրս։ Այն ոչ միայն պետական գործիչների սպանություն էր, այլև դավադիր հարված Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանն ու ապագայի հանդեպ ձևավորված հույսին։
Այդ օրը մենք կորցրինք գործիչների, որոնք ունեին պետականաշինության հստակ տեսլական և իրենց փորձն ու վճռականությունը ծառայեցնում էին Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ու հզորացմանը։ Նրանց սպանությամբ երկիրը զրկվեց զարգացման պատմական հնարավորությունից։
Տարիներ անց Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը։ Այս էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ հասարակությունը չի ստացել բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, իսկ ոճրագործության կազմակերպիչներն ու բոլոր հանգամանքները բացահայտված չեն։
Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման։
Ուժեղ պետությունը սկսվում է սեփական պատմության հետ ազնիվ առերեսումից։ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ համակերպվելու կիսատ թողնված արդարադատության հետ։
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մեր ողջ ժողովրդին։ Նրանց հիշատակի հանդեպ մեր մեծագույն պարտքն է կերտել այնպիսի Հայաստան, որի մասին նրանք երազում էին՝ ինքնիշխան, անվտանգ, արդար և իրավական։
Հավերժ փառք և խոնարհում զոհերի հիշատակին»:

«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
3201:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
4100:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
6100:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
5600:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
56Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
75Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
61Երեկ, 22:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 22:30