«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է՝ որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային նախապայման, և այս պահանջը չի կարող չափազանցված համարվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելի Էգմոնտի ինստիտուտում՝ Ադրբեջանի և Եվրոմիության վերլուծական կենտրոնների համաժողովի ընթացքում, հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Սահմանադրական հստակությունը խաղաղության խոչընդոտ չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է կայուն խաղաղությունը։ Պայմանագիրը չի կարող գոյակցել այնպիսի սահմանադրության հետ, որը հակասում է դրան»,- ասել է Շաֆիևը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սակայն այն ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության այն դրույթները, որոնք, Ադրբեջանի գնահատմամբ, տարածքային հավակնություններ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Ոմանք սա չափազանցված պահանջ են համարում։ Սակայն ես մեր եվրոպացի բարեկամներին կոչ կանեի դիմել խաղաղ կարգավորման սեփական փորձին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բանակցություններ վարել անմիջականորեն՝ առանց երրորդ կողմերի միջնորդության։ «Ադրբեջանը չի ձգտում երրորդ կողմերի միջնորդությանը։ Երկու երկրներն ապացուցել են, որ կարող են ուղիղ բանակցություններ վարել և արդյունքների հասնել»,- նշել է Շաֆիևը։

«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
1201:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
2600:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
5600:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
4900:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
54Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
71Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
57Երեկ, 22:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
69Երեկ, 22:30