«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկզբում անփոփոխ ես թողնում քաղաքական համակարգն ու դրա կանոնները ձևավորող բոլոր կարգավորումները։ Հետո երկխոսության մեջ մտնում միայն ու միայն հեշտ քննադատվող «նախկինների» հետ, նրանցից ամուր ընդդիմություն ձևավորում։ Հետո սեփական ճաշակով ու նախընտրություններով ռեպրեսիաներ կիրառում ՑԱՆԿԱՑԱԾ ընդդիմության նշույլի, շողքի նկատմամբ։ Եթե հանկարծ էդքանից հետո էլ պարտվում ես, բանտ ես նստեցնում հաղթող ընդդիմադիր թեկնածուին։ Վերջում, մի քանի տարուց պարզվում ա, որ մարդն անմեղ էր (Մամիկոն Ասլանյանի օրինակով)։ Նենց համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն էլ մտնում ընտրապայքարի մեջ։ Ուղղակի չեն առաջադրվում, որ բանտ չնստեն։ Հետո «անակնկալ» ստանում ես 80-90 տոկոս քվե։ Առաջին օրը հպարտանում ես քո «հաղթանակով», իսկ երկրորդ օրը մտահոգ դեմքով դուրս գալիս եթեր ու նվնվում, թե բա ընդդիմություն չկա, բայց լավ չի, որ 80-90 տոկոս ենք ստանում, ոնց որ կոմկուսի ընտրությունները լինի։
Սա ճանապարհ ա, երբ ճանապարհի սկզբում էս քայլերն անողը չի պատկերացնում վերջում ուր ա հասնելու, ինչ ա ստանալու։ Մինչդեռ հասկացողները մեռան ասելով։ Նույնը «իրական Հայաստանի» ու «խաղաղության» հայեցակարգերի դեպքում ա լինելու։
Գեներալ Մանվելը սխալվեց, երբ Սերժ Սարգսյանին հռչակեց «վերջին բոլշևիկ»։ Խնդրեմ՝ նոր, թարմ երիտբոլշևիկների կուսակցությունը՝ ՔՊ-ն։ Հետաքրքիր ա՝ էս ձև ժողովրդավարության մասին էին երազո՞ւմ հանուն «ժողովրդավարության», Նիկոլի համար այլախոհների աչք հանողներն ու ձայնը լռեցնողները։ Սա էն հեքիաթներից ա վերածվում, երբ ինչքան առաջ ա գնում, էնքան վախենալու ա դառնում»։

«Հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը»․ Նաիրի Սարգսյան
1201:06
«Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է»․ Հակոբ Բադալյան
2600:42
«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
5600:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
4900:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
54Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
71Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
57Երեկ, 22:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
69Երեկ, 22:30