Ռուս բժիշկներն աշխարհում առաջին էնդոսկոպիկ վիրահատությունն են կատարել 101-ամյա հիվանդի գանգի վրա

Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկայում 101-ամյա հիվանդի մոտ աշխարհում առաջին էնդոսկոպիկ վիրահատությունն են կատարել սեպաձև խոռոչի վրա։ Տղամարդը հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում՝ ուժեղ գլխացավի և մարմնի ընդհանուր ցավերի մասին բողոքելուց հետո:
Զննման արդյունքում հայտնաբերվել է սֆենոիդիտ՝ սեպաձև խոռոչի բորբոքում, որը գտնվում է գանգի հիմքի կենտրոնական մասում։ Վիճակը բարդացել է երկրորդային ռինոգեն մենինգիտով՝ ուղեղաթաղանթների ծանր թարախային բորբոքումով։
«Վիրաբույժները քթի միջոցով կատարել են նվազագույն ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատություն. նրանք բացել են սինուսը, ողողել այն, հեռացրել թարախային պարունակությունը և լայնացրել բացվածքը», - հայտնել է մամուլի ծառայությունը։ Վիրահատությունը տևել է մոտ 30 րոպե։
Պրոցեդուրաների ընթացքում բժիշկներն օգտագործել են Սամարայի պետական բժշկական համալսարանում մշակված «Autoplan» վիրաբուժական նավիգացիոն համակարգը։ Այն թույլ է տալիս նախաօպերացիոն մոդելավորում և անատոմիական կառուցվածքների ավելի ճշգրիտ կողմնորոշում՝ նվազեցնելով ֆունկցիոնալ կարևոր հատվածների վնասման ռիսկը։
Վիրահատությունից հետո տղամարդը ևս մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում՝ մասնագետների հսկողության ներքո։ Նրա վիճակը բարելավվել է, և նա դուրս գրվել տուն։ Նա շուտով կդառնա 102 տարեկան։

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
164Երեկ, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
158Երեկ, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
35428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
40128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
73823.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
87321.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
91819.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
105417.10.2026, 11:24