Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Այս դատարանը ստեղծվել է միմիայն Նիկոլի գրպանի դատական վճիռներ կայացնելու համար»․ Նարինե Կիրակոսյան

«Այս դատարանը ստեղծվել է միմիայն Նիկոլի գրպանի դատական վճիռներ կայացնելու համար»․ Նարինե Կիրակոսյան
37
Այսօր, 10:36

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի նորմալ, քաղաքակիրթ երկրում չկա «հակակոռուպցիոն դատարան»:
Նման «դատարանները» գոյություն ունեն միայն այնտեղ, որտեղ չկա վստահություն արդարադատության համակարգին։ 2018 թվականից 2026 թվականը նիկոլը խոստացած «լյուստռացիա» ոչ արդարադատության, ոչ էլ ազգային անվտանգության ոլորտում չարեց։ Գերադասեց առաջին ատյանի դատարանների գործառույթը տալ նոր, այսպես կոչված «հակակոռուպցիոն» դատարանին։
Եվ ուրեմն, այս դատարանը ստեղծվել է միմիայն նիկոլի անձնական, գրպանի դատական վճիռներ կայացնելու համար։ Այն արդարադատության հետ կապ չունի, քանի որ կատարում է նիկոլի և նախկին իշխանավորներից մնացած որոշ քաղաքական թերմացքների քենախնդության պատվերը։
Ահա թե ի՞նչ է պետք իմանալ նիկոլի անձնական օգտագործման իրավական անօրինականության մասին։
Երկիր Մոլորակի պատմության մեջ աննախադեպ հերձվացողը արդեն 8 տարի է ոչինչ ի նպաստ Հայաստանի չի անում, միայն հող է հանձնում, մարդկանց սպանում, բերնը փրփուրը ատելություն տարածում, զրպարտում աջ ու ձախ և թալանում է պետական բյուջեն։
Նա հայտարարում է, թե ձեռք չի բերել անձնական կարողություններ, բայց արդեն գրեթե 9 տարի այնքան շռայլ է ապրել և կնԿա շվեյցարական բանկի հաշիվը կցրել, որ պետական պարտքը թևակոխում է $15 մլրդ։
Նա այլոց ունեցվածքը հայտարարելով գողոնի արդյունք, այն խլում և տալիս է իր գրպանի «օլիգարխներին»: Իսկ հետո նրա Աննան հանդես գալիս արդարացումներով, թե նա կապ չունի «իշխանական սրտի օլիգարխիային»:
Եվ սա է փաստը։ Այլ փաստ չկա»։