«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»․ Նիկոլ Փաշինյան

«Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը»,- այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում երաշխավորների առկայության անհրաժեշտության մասին ընդդիմադիրների խոսույթը չի ենթադրում հրաժարում Հայաստանի ինքնիշխանությունից, երբ մեր երկրի անվտանգային, տնտեսական պատասխանատվությունը դրվում է երրորդ երկրի վրա:
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով։ Ճշգրիտ, այնտեղ, որտեղ եղել է երաշխավոր, վերջը եղել է աղետ։
Այսինքն՝ այդ երաշխավորի խոսույթը տանելը գիտե՞ք ինչի մասին է, դա չիմացության հետևանք է, պատմության չիմացության հետևանք է, ընթացիկ իրողությունների չիմացության հետևանք է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ ես այդ օրինակը էլի եմ բերել՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, գիտեք, թե ով է։

«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
919:18
«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին (տեսանյութ)
3619:00
«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4518:30
«Գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը․ մեր խնդիրն էն ա, որ ճանապարհը շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4618:12
«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ (տեսանյութ)
12217:49
«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6717:12
«Նիկոլի տակ ծալվածներն ի վերջո կկողմնորոշվե՞ն՝ Վազգենը Մեղրին ուզում էր հանձնե՞լ, թե՞ պահել». Միհրան Հակոբյան
6817:06
«Սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր»․ Սուրեն Ներսիսյան
6517:00