«Ո՞ւմ կյանքի հաշվին է Նիկոլը ձգտում ռուս սահմանապահների հեռացմանը». Սևակ Հակոբյան

Խմբագիր Սևակ Հակոբյանը ներկայացնում է «Կարճ ասած»-ի հերթական եթերը՝ «Հաշիվը կփակի հանդիսատեսը». «Ես էլ եմ Մոսկվայի առաջ երկընտրանք դնում, ինչո՞ւ վերնագիր չեք գրում դրա մասին»,- լրագրողներին հարցնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին հանդիպեցինք հիմնականում երկու տեսակի մեկնաբանությունների Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ: Որոշները և անշուշտ՝ ՔՊ-ական-նիկոլականների մասին է խոսքը, ասում են՝ տեսա՞ք Նիկոլը ինչ դուխով իրեն պահեց․ չնայած որ նա ընդամենը արդարանում էր։ Մյուս մեկնաբանություններն այն մասին են, թե՝ տեսա՞ք, Պուտինը վերջնագիր դրեց Նիկոլի և Հայաստանի առաջ։ Վստահ եմ, որ ուրախացողներ ևս կլինեն՝ թե՛ Նիկոլի պահվածքից, թե՛ Պուտինի։ Ու էսօր Նիկոլն ասում է, թե ինչու իրեն չեն ծափահարում, որ Պուտինի առաջ երկընտրանք է դրել, բայց ծափահարում են Պուտինի վերջնագրի համար։ Սա խոսակցություն է հենց այն մասին, որ մեզ մոտ շատ վատ է։
Որևէ մեկը կարող է դրական բնորոշել, որ աշխարհի ամենամեծ պետության և միջուկային հսկայի ղեկավարը մեզ հետ խոսում է վերջնագրով կամ մեր պետությունը ներկայացնողն է երկընտրանքի առաջ դնո՞ւմ։ Սա հպարտանալու առիթ կարող է լինե՞լ որևէ մեկի համար։
Կուզենայի պատասխաներ Փաշինյանը, թե ինչու և ում հաշվին է էսքան ոգևորվել։ Եթե էդ գործընթացը իր անձնականի համար է, ուրիշները կապ չունեն, մեր վրա չի ազդելու, թքած, թեկուզ՝ գլուխը մտցնի կոկորդիլոսի երախը։ Բայց դու անձնապես չես տուժում, չէ՞, մենք ենք տուժում։ Սևանի բնակիչ Կարենը, որը տան միակ կերակրողն է և հուլիսին դեպորտ են արել Ռուսաստանից, հարցնում է՝ ինչու ես դու իմ հաշվին մեր երկրի հարաբերությունները փչացնում։
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչը, ում դեղձը փչանում է, 100 դրամից ցածր է վաճառում ու օգուտ չի ստացել, հարցնում է, թե ինչու է Փաշինյանն իր հաշվին, իր երեխաների հաշվին հարաբերություն փչացնում։ Հայաստանում զբոսաշրջությունն աճում է, ու բոլոր տուրիստների 40 տոկոսից ավելին հենց ռուսներն են։ Քաղաքացին, որ հյուրատուն է սարքել ու ռուս զբոսաշրջիկների շնորհիվ հացը վաստակում է, հարցնում է՝ ինչու ես իմ երեխաների ապրուստի հաշվին աքլորանում։
Ո՞վ չգիտի Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ գլխավոր նպատակը որն է։ Որ Նիկոլը ձգտում է հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահների հեռացմանը, ո՞ւմ կյանքի հաշվին է անում։ Չեմ ասում նրանք քրտնում են հայկական սահմանը պահելով, ուղղկի հենց ռուսների առկայությունը հիմք է, որ սահմանը այնտեղ լինի խաղաղ, ու նրանց այնտեղ չլինելը կարող է մեզ հետ տանել մինչև 1918 թվի ողբերգությունների կրկնում։ Ու հիմա որ ասում եք՝ մեզ համար մեկ է՝ ո՞ւմ եք ուզում վտանգի տակ դնել»։

ՌԴ Պետդուման նշել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանի համար հավանական ռիսկերը
1120:43
«Ո՞ւմ կյանքի հաշվին է Նիկոլը ձգտում ռուս սահմանապահների հեռացմանը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2620:24
Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը (լուսանկար)
4419:42
Վահագն Չախալյան կազատվի տնային կալանքից
4819:36
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
4519:30
Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող 22 անձ
4419:24
Բագրատ Սրբազանի գործով փորձագետը 23 տարի է՝ խորհրդային գրականությամբ է փորձաքննություն իրականացնում, եզրակացություն չի կարող կատարել (տեսանյութ)
6317:55
«Նալբանդյանին խնդրենք՝ ռուսներից երկաթուղին էլ գնի»․ Գոռ Մադոյան
7617:42