«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Դատախազությունից նշել են, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Միաժամանակ, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է այն նախաձեռնվել և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ եթե որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձի տպավորություն ստեղծել, թե ինքը կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, իշխանության արձագանքը «շատ դաժան» կլինի։
Վարչապետի հայտարարությունից հետո Նարեկ Նալբանդյանը հանդես էր եկել պարզաբանմամբ։ Նա նշել էր, որ տարբեր ժամանակներում իր անունն ու բիզնես գործունեությունը փորձել են կապել ինչպես Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այնպես էլ նախկին իշխանությունների հետ։

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
1623:06
Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը (տեսանյութ)
5921:24
«Պրոֆեսոր Մոլչանով»-ի կալանման պատճառով Նորվեգիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
15821:01
ՌԴ Պետդուման նշել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանի համար հավանական ռիսկերը
13120:43
«Ո՞ւմ կյանքի հաշվին է Նիկոլը ձգտում ռուս սահմանապահների հեռացմանը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7020:24
Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը (լուսանկար)
6319:42
Վահագն Չախալյան կազատվի տնային կալանքից
6919:36
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
6219:30