«Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է. «19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ, մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք, ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100-ավոր ձիակառքերի, ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը:
Այսօր՝ 150 տարի անց, մենք ականատեսն ենք երկրորդ մեծ հեղափոխության: Այս անգամ Արհեստական բանականության (ԱԲ) սերվերները փոխարինում են մարդու ինտելեկտին:
2024 թվականի համեմատ 2 տարում ԱԲ հաշվարկային հզորություններն արդեն աճել են 500%-ով: Եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով Ինտելեկտուալ հեղափոխությանը:
Ինչ կփոխվի մեր կյանքում.
1. Դեղագործություն. դեղերի փորձարկումները կտևեն ոչ թե տարիներ, այլ ժամեր. համակարգչային մոդելավորմամբ կստեղծվեն հազարավոր նոր ու էֆեկտիվ դեղեր:
2. Պայքար կոռուպցիայի դեմ. ԱԲ-ն պետական մրցույթներում ակնթարթորեն կհաշվարկի իրական շուկայական գները՝ բացառելով «ատկատներն» ու չարաշահումները (ինչպես Հնդկաստանում, որն արդեն միլիարդներ է խնայում):
3. Արդյունավետ հարկում. բանկային ծախսերի և համակարգային տվյալների վերլուծությամբ պետությունները հեշտությամբ կբացահայտեն ստվերը, ինչը կթեթևացնի պարտաճանաչ բիզնեսի բեռը և կավելացնի աշխարհի երկների բյուջեները:
4. Արագ արդարադատություն. վարչական դատական գործերի 80%-ը կլուծվի ժամերի ընթացքում: Դատարանները կդառնան կայծակնային արագ և բացարձակ անկողմնակալ (օրինակ՝ Էստոնիայում դատական ժամկետներն արդեն կրճատվել են 5 անգամ):
Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում: Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով»:

Վենսը նշել է Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանը
2023:33
«Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից». Նարեկ Կարապետյան
4123:22
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
4723:06
Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը (տեսանյութ)
6421:24
«Պրոֆեսոր Մոլչանով»-ի կալանման պատճառով Նորվեգիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
17221:01
ՌԴ Պետդուման նշել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանի համար հավանական ռիսկերը
14120:43
«Ո՞ւմ կյանքի հաշվին է Նիկոլը ձգտում ռուս սահմանապահների հեռացմանը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7220:24
Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը (լուսանկար)
6619:42