«Պատահական չէ, որ կալանավորված գործիչներն իշխանությունների կողմից հրապարակավ մեղադրվում են ՌԴ-ի ազդեցության գործակալ լինելու մեջ». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատահական չէ, որ հայաստանյան ուժայինների ուշադրության ծիրում հայտնված, այդ թվում նաև կալանավորված գործիչներն իշխանությունների կողմից հրապարակավ մեղադրվում են Ռուսաստանի ազդեցության գործակալ, խաղաղության թշնամի ու պատերազմի ջատագով լինելու մեջ: Այսպիսի հռետորաբանությունն ու կոշտ գործողությունները վարչապետ Փաշինյանին աջակցող արևմտյան պետությունների համար միանգամայն ականջահաճո են, արդարացված ու ընդունելի: Դրանք ընկալվում են, որպես անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից ընդդեմ ռուսական գերակայության վարվող քաղաքականության անհերքելի, առարկայական ապացույց: Ուշագրավն այն է, որ ռուսական կողմի համար էլ այս իրավիճակն օգտակար է՝ Մոսկվան ինքն է ընդգծում այդ մարդկանց կապն իր հետ անգամ այն դեպքում, երբ այդպիսի առարկայական կապ գուցե չկա էլ: Մեծ հաշվով, ՌԴ իշխանությունների համար էլ սա առիթ է արցախյան անցյալով, տնտեսական գործունեության մութ հետագծով ծանրաբեռնված ու, իր նոր ռազմաքաղաքական դոկտրինի բերումով, այլևս քաղաքականապես անպիտան գործիչներից Փաշինյանի ձեռամբ ազատվելու համար»:

«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
2212:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
5112:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
9411:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
6311:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6011:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6910:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6710:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:18