«Մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը». Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա, երբ հանրությունը ոչ առանց հիմնավոր առիթի քննարկում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հավանական ստվերային ունեցվածքը, և Նարեկ Նալբանդյանի գործառույթն այդ պատմության մեջ, իմ ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք։
Եվ այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանի գույքի և եկամուտների հայտարարագիրն է։ Որովհետև հայտարարագրում հենց այն է, ինչ իշխանավորը ուզում է՝ հանրությունն իմանա իր մասին։ Ինչպես, օրինակ, Պուտինը ուզում է՝ իր մասին իմանան, որ ունի Գազ 21, Նիվա ու մի պրիցեպ. սովետական համեստ չինովնիկի ժուժկալության մի վառ նշան։
Ահա, ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը ունի վարկով վերցրած մի բնակարան, մի քանի մանր սպառողական վարկ, գրեթե ոչ մի էական խնայողություն կանխիկ կամ անկանխիկ։ Նույնիսկ վարկի ամսական մուծումները նա կատարում է ըստ ժամանակացույցի, չի կարողանում խոշոր մասերով կատարել վճարումներ և բոլորիս նման հետ է ստանում եկամտային հարկը ամեն եռամսյակ։
Առաջին հայացքից հիանալ կարելի է այս համեստությամբ, եթե չլինի մի բայց։ Այդ բայցը հետևյալն է. նա ստանում է ամսական մոտ 2.3 միլիոն դրամ միջին եկամուտ, չունի ոչ մի կենցաղ-կոմունալ ծախս, որովհետև դաչաներում ապրում է բյուջեի հաշվին, տան բոլոր չափահաս անդամներն աշխատում են ու ստանում ոչ փոքր վարձատրություն։
Եվ այստեղ ծագում է իմ ուշադրությունը գրաված երկու հարց.
1) Ինչպե՞ս է հնարավոր ամեն աստծու օր ծախսել միջինում 75.000 դրամ, որ տակը ոչ մի կոպեկ չմնա։ Թոշակառուի մի ամսվա թոշակը մի օրում ծախսելու համար ահագին ազատ ժամանակ է պետք ունենալ։
2) Ինչքանո՞վ է նորմալ, որ մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը, բոլոր եկամուտները կայֆեր-կայծերի վրա դախազ ցբխելը, սև օրվա համար ոչ մի խնայողություն չունենալը։
Եվ եթե սա իր անձնական ֆինանսների մասին զուտ բեմադրություն է, ապա պետական ֆինանսների կառավարման մասով՝ դառը իրականություն։ Հայատանը վերջին տարիներին ստանում է մեծ եկամուտներ, այդ փողերը վատնում է կայֆեր-կայծերի վրա, սև օրվա համար նորմալ խնայողություններ չի պահում ու ամեն տարվա կայֆեր-կայծերի համար վերցնում է վարկեր՝ վերջինը ընդամենը մի քանի օր առաջ»:

«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
1214:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
4913:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6012:18
«Դուրս եկեք քաղաք՝ միասին վայելենք այս գեղեցիկ օրը»․ Տիգրան Ավինյան
6212:06
«Արտահայտություն չեմ գտնում ներկայացնելու, թե ինչ աստիճան եմ ամաչում ու նողկում այս իրականությունից»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
7612:00
«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան
7011:06
«Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»․ Սամվել Կարապետյան
6511:00
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7110:54