Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին
Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։
Միտրոպոլիտ Անտոնին Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայոց Եկեղեցուն։ Նորին Սրբազնությունը անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում՝ անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքները բերեց Միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը մասնավոր իր երախտագիտությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր և հաստատուն լինի այդ եղբայրությունը և ծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի զորացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին՝ մաղթելով քաջառողջություն և գահակալության երկար ու արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր իր հոտի»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին
420:24
«Մենք, որպես հանրություն, մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը». Միքայել Նահապետյան
4119:36
«Պատահական չէ, որ կալանավորված գործիչներն իշխանությունների կողմից հրապարակավ մեղադրվում են ՌԴ-ի ազդեցության գործակալ լինելու մեջ». Արման Մելիքյան
5019:18
ՄԱԿ-ը պատրաստվում է քվեարկել աշխարհի նոր քարտեզի վերաբերյալ (լուսանկար)
9719:07
«Մեր ամենամեծ սխալը 1994թ․-ին զինադադարի կնքումն էր՝ Ադրբեջանին կապիտուլյացիայի հարկադրելու փոխարեն». Արա Պապյան
6318:48
Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ
6718:12
«Երևանը մարդուն ամեն քայլափոխի ստիպում է պայքարել մայթի իր բաժնի համար»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
6117:48
Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
6017:36