«Հայ հասարակության մեջ չկա տեսանելի սեգմենտ, որի համար անցանկալի կլիներ որևէ պետության ռազմական ներկայությունը ՀՀ-ում». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական օրակարգ մտավ ռուսական ռազմաբազայի խնդիրը: Վերջինիս վերաբերյալ Պուտին Վլադիմիրի հայտնած «կարծիքից» անմիջապես հետո հայ հասարակությունը կրկին պառակտվեց: Խնդիրը շատ պարզունակ է՝ Հայաստանին ռուսական ռազմաբազա անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չէ: Ցավոք, հասարակությունն ինչպես միշտ պառակտվեց ընդամենը երկու հատվածի: Առաջին հատվածը համոզված է, որ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, երկրորդը դրա անհրաժեշտության վերաբերյալ որևէ կասկած չունի: Ընդ որում, հասարակության այն հատվածը, որի համար ռուսական ռազմաբազայի ներկայությունն անհրաժեշտություն չէ, երազում է Հայաստանի տարածքում մեկ այլ պետության կամ պետությունների դաշինքի ռազմաբազայի տեղակայման մասին:
Ցավոք, հայ հասարակության մեջ չկա տեսանելի սեգմենտ, որի համար ընդհանրապես անցանկալի կլիներ որևէ պետության կամ պետությունների դաշինքի ռազմական ներկայությունը Հայաստանում:
Ի դեպ, հայ հասարակության այդօրինակ հավաքական «դիրքորոշումը» նոր չէ: Նորանկախ Հայաստանը 35 տարեկան է: Դա արդեն պատկառելի տարիք է: Եվ այդ տարիքում, «հայկական ռազմաբազա» ունենալու փոխարեն, զբաղվել օտարերկրյա ռազմաբազաների փնտրտուքով տարրական ծառայամտություն է»:

«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան
4014:18
«Բանակում շունը տիրոջը չի ճանաչում»․ Սյուզի Բադոյան
4814:12
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
4514:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
6013:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6612:18
«Դուրս եկեք քաղաք՝ միասին վայելենք այս գեղեցիկ օրը»․ Տիգրան Ավինյան
7212:06
«Արտահայտություն չեմ գտնում ներկայացնելու, թե ինչ աստիճան եմ ամաչում ու նողկում այս իրականությունից»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8312:00
«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան
7311:06