«Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, սակայն դրանք վերանորոգելու գումարները պարգևավճարներով մսխում են
Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ « Օգոստոսի 24-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության գործող բուժհիմնարկների շենքերից քանի՞սը կարիք ունի վերանորոգման, քանի՞սը՝ հիմնանորոգման և քանի՞սը՝ նորի կառուցման։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության բուժհիմնարկներից վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք ունի 1 ամբուլատորիա և ամբուլատորիաների կազմում գործող 5 բուժակամանկաբարձական կետ: Պլանավորված է Զորականում կառուցել բժշկական ամբուլատորիա: Կառուցվել է Սևքարի ամբուլատորիայի Սարիգյուղի բուժակամանկաբարձական կետը (գործում է), շուտով շահագործման կհանձնվի Գետահովիտի ԱԱՊԿ-ի շենքը, կառուցման փուլում են Այրումի և Կողբի բժշկական ամբուլատորիաների շենքերը»: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով 5 միլիարդ դրամ պարգևավճարներ է հատկացրել ոչ արդյունավետ աշխատող, աշխատանքային նվաճումներ, դրական արդյունքներ չունեցող պետական պաշտոնյաներին,Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները,բացի համեմատարաբար բարձր աշխատավարձերը,տարեկան շուրջ 65 միլիոն դրամ պարգևավճարներ են ստանում, իսկ Տավուշի մարզի պետական առողջապահական շատ հիմնարկությունների շենքեր տարիներ շարունակ անմխիթար վիճակում են, չեն նորոգվում,դրանց վերանորոգման համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվում»:

«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան
4014:18
«Բանակում շունը տիրոջը չի ճանաչում»․ Սյուզի Բադոյան
4814:12
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
4514:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
6013:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6612:18
«Դուրս եկեք քաղաք՝ միասին վայելենք այս գեղեցիկ օրը»․ Տիգրան Ավինյան
7212:06
«Արտահայտություն չեմ գտնում ներկայացնելու, թե ինչ աստիճան եմ ամաչում ու նողկում այս իրականությունից»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8312:00
«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան
7311:06