«Արևմտյան երկրները Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես օգտագործման գոտի». Շիրազ Մանուկյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆՓ՝ որպես օգտագործման գոտի։
Մինչ բոլորս դիտում էինք ՌԴ-ում Փաշինյան–Պուտին զրույցը, որի հետևանքները կարող են ծանր և անելանելի լինել։
Արևմտյան երկրներն այսօր Նիկոլ Փաշինյանին տեսնում են ոչ թե որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր, այլ որպես օգտագործման գոտի։ Ժողովրդավարական բարեփոխումների մասին սկզբնական իլյուզիաներն անցյալում են․ արևմտյան մայրաքաղաքներում հստակ հասկանում են, որ գործ ունեն մի իշխանության հետ, որը չունի ռազմավարական տեսլական և հեշտությամբ հրաժարվում է սեփական հանձնառություններից։
Արդյունքում՝ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի տեսքով, դիտարկվում է ոչ թե որպես երկարաժամկետ դաշնակից, այլ որպես լոկ տարածքային միջոց կամ կարճաժամկետ գործիք՝ Հարավային Կովկասում սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու և Ռուսաստանի դեմ քաղաքական հայտարարությունների միջոց։ Երբ սպառվի այս քաղաքական ռեսուրսը կամ փոխվեն իրադրությունները, Արևմուտքին Նիկոլ Փաշինյանը պետք չի գալու, և այս ամենը ՆՓ-ն շատ լավ հասկանում է։
Բոլոր ուղղություններով խաղալու և ոչ մի բևեռում վստահություն չներշնչելու քաղաքականությունը Հայաստանին զրկել է իրական դաշնակիցներից։ Երբ քեզ չեն վստահում որպես հավասարազոր գործընկեր, քեզ հետ չեն բանակցում ապագայի շուրջ․ քեզ պարզապես օգտագործում են որպես միջոց՝ ուրիշների դեմ իրենց նպատակներն իրագործելու համար»:

«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
2812:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
8511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
5911:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5911:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6710:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6410:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
12203:06