«Երբ Ադրբեջանի քմահաճույքները վեր են դասվում ՀՀ կենսական շահերից, դա հակառակորդի օրակարգի սպասարկում է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։
Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթան։ Կառավարության վարած հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։
Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ, Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ։
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ փոխարենը չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և ոչ մի փոխադարձ դրսևորվող հարգանք։
Երբ Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու քմահաճույքները վեր են դասվում Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, դա այլևս դիվանագիտություն կամ խաղաղության քաղաքականություն մասին չէ։ Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է։
Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ»:

«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
1214:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
4913:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6012:18
«Դուրս եկեք քաղաք՝ միասին վայելենք այս գեղեցիկ օրը»․ Տիգրան Ավինյան
6212:06
«Արտահայտություն չեմ գտնում ներկայացնելու, թե ինչ աստիճան եմ ամաչում ու նողկում այս իրականությունից»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
7612:00
«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան
7011:06
«Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»․ Սամվել Կարապետյան
6511:00
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7110:54