«Եթե 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ո՞ւմ եք դիմելու՝ դրոշներ տեղադրեն, որ թուրքերը չմտնեն Հայաստան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում, որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։
Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։
Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։
Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը։
Չգիտես ինչու ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում, թե ի՞նչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։
Քանի որ իրենք լռում են, ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին, հիմա ևս մեկ անգամ հիշեցնեմ։
2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը, խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին, ասել է մեզ այդ օրը, որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչև Տեղ և Սոթք, որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։
Ըստ նրա, ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։
Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ո՞ւմ եք դիմելու դրոշներ տեղադրեն, որ թուրքերը չմտնեն Հայաստան։
Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից»:

«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
2812:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
8511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
5911:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5911:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6710:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6410:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
12203:06