Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մոտակա 10-15 տարին դժվար թե Հայաստանը միանա ԵՄ-ին». Սամվել Ասլիկյան

«Մոտակա 10-15 տարին դժվար թե Հայաստանը միանա ԵՄ-ին». Սամվել Ասլիկյան
44
Այսօր, 10:30

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՄ մտնելու կողմնակիցներն այնպես են իրենց կոտորում, կարծես ԵՄ-ն անկյունում կանգնած ծխում և սպասում է, թե երբ են Պուտինն ու Նիկոլն իրար մեջ հարցերը լուծելու, որպեսզի Հայաստանը վերջապես մտնի Եվրոմիություն։
ԵՄ-ին միանալու նպատակը չափազանցված է, ժողովուրդ ջան։ Մոտակա 10-15 տարին դժվար թե Հայաստանը միանա ԵՄ-ին, իսկ 15 տարի հետո ո՞վ գիտի՝ ԵՄ-ն տվյալ կառուցվածքով կլինի՞, թե՞ ոչ։ Աշխարհը փոխվում է, Եվրոպան էլ է փոխվում և վերաձևավորվում։
Իսլանդիայից ավելի եվրոպական երկիր չլինենք, որտեղ ժողովուրդը վերջերս մերժեց ԵՄ-ին միանալու գործընթացը։ Դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ ԵՄ անդամակցությունը, բայց պետք է իրատես լինել և կեղծ հույսեր չտալ։
Հայաստանի տնտեսությունը և անվտանգությունը միանշանակ և անշեղորեն պետք է խարսխվի Արևմուտքի հետ։ Բայց դա կարող է լինել առանձին երկրների հետ դաշինքներ կնքելով, ինչպես դա անում է Իսրայելը։ Ի վերջո, պետք է ֆիքսենք, որ Հայաստանն էլ աշխարհաքաղաքական իմաստով Մեծ Մերձավոր Արևելքի մաս է դառնում։
Անվտանգության հարցով Բևեռի առաջարկած «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ դաշնակցի» ձևաչափն է օպտիմալ, որն, ի դեպ, ունի նաև Իսրայելը։ Բացի այդ, պետք է առանձին եվրոպական երկրների հետ ռազմական դաշինքներ կնքել։ Իսկ տնտեսական հարցերով՝ արևմտյան երկրների հետ ամուր համագործակցությամբ՝ ներդրումների և նոր տեխնոլոգիաների ներգրավման միջոցով։ Նպատակը՝ մրցունակ, դիվերսիֆիկացված և արտահանմանն ուղղված տնտեսություն։
ԵՄ մտնելը հանրային օրակարգ դարձնելով և մոտ ժամանակներում դրա անիրականությունը փաստելով՝ դուք էժանացնում եք դեպի Արևմուտք գնալու պետքությունը։ Դա Նիկոլի նպատակն է»:

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան