Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «
Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին: Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որեւէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, եւ ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։
Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը՝ կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին եւ ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բայց կրքերը չեն հանդարտվել, եւ ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո»:

«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
2812:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
8511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
5911:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
5911:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6710:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6410:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
12203:06