Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «
Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել:
Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, Փաշինյանի որոշմամբ, պատգամավորական մանդատ վերցրեց ու գնաց ԱԺ: Եվ տեւական ժամանակ է՝ մարզպետի թեկնածու է փնտրում՝ չի գտնում: Իշխանական կուլիսներում մի քանի անուն շրջանառվեց, սակայն ոչ մեկը չնշանակվեց։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ փոխմարզպետը՝ Վասակ Վարդանյանը, Սասուն Միքայելյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մարզում դեմ չէին լինի նրա նշանակմանը, բայց Փաշինյանը որոշել է չնշանակել: Թերեւս, չի ուզում, որ ողջ Կոտայքը դառնա Սասունի կալվածքը, տղան՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ մարզպետ, ինքը՝ օլիգարխ: Դիմացը Հրազդանի ընտրություններն են, նախնական որոշմամբ՝ նորից Սեւակ Միքայելյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը։
Մեզ պատմեցին, որ այս ընթացքում, քանի դեռ մարզպետի պաշտոնը թափուր է, մարզում տիրող իրավիճակի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի նախկին մարզպետին է հրավիրում վարչություն՝ իրավիճակը ներկայացնելու, ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին։ Այս փաստն այնքան է նյարդայնացրել Միքայելյանին, որ նույնիսկ ընտանիքը քննարկել է Վասակ Վարդանյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, դժվար թե նման համարձակություն դրսեւորեն, սակայն ասում են՝ Վասակ Վարդանյանն էլ է իրեն վիրավորված զգում, եւ մազ է մնում, որ սեփական նախաձեռնությամբ լքի մարզպետարանը։ Ընդ որում, ՔՊ հնաբնակները հիշում են, որ երբ կուսակցությունը նոր էր կազմավորվում, եւ Վասակն էլ դեռ Սասունի փեսան չէր, այն քչերից էր, որ կարողացել է մրցակցել ՀՀԿ-ի իշխանության, մասնավորապես՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ եւ տեղ զբաղեցնել քաղաքի ավագանիում: Հետեւաբար, ըստ ՔՊ-ականների՝ «Վասակը միայն Սասուն Միքայելյանի փեսան չէ»։
Իշխանական թիմից մեզ ասացին, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը: Սակայն մնում է հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը նրան բերեց խորհրդարան, եթե կադրային նման սով կա, եւ չի կարողանում փոխարինողի հարցը լուծել։
Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը հատուկ է Սասուն Միքայելյանի «օդերը փակում»․ շատերը հիշում են, որ ամիսներ առաջ կուսակցության փակ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանն այն քչերից է եղել, որ դեմ են արտահայտվել Տիգրանաշենը հանձնելուն եւ Փաշինյանին առաջարկել են գոնե փոխանակել Արծվաշենի հետ, բայց Փաշինյանը վրդովված հոխորտացել է Միքայելյանի վրա, թե՝ ինչպես ես ինձ դրդում հանցագործության՝ «ՀՀ սուվերեն տարածքը թշնամուն նվիրել»: Դրանով թեման փակվել է։ Հիմա, երբ Տիգրանաշենի հարցը կրկին օրակարգ է մտնում, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Միքայելյանի եւ մյուս «համարձակների» աչքը վախեցնել, որ չհանդգնեն ծպտուն հանել»:

«Եթե 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ո՞ւմ եք դիմելու՝ դրոշներ տեղադրեն, որ թուրքերը չմտնեն Հայաստան». Էդուարդ Շարմազանով
609:42
Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»
1909:30
Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»
2309:24
Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»
3909:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4308:30
«Քանի դեռ մարդը կախված է այլ մարդկանցից, նա ստիպված է ավելի զգույշ ու «բարեկիրթ» երևալ». Արտակ Զաքարյան
9403:06
«Գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելը բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը». Արմեն Մուրադյան
10700:42
«Իմացեք, թե ինչ են անելու ձեր հետ, եթե պատահմամբ ընկնեք խաղաղասեր թուրքի ձեռքը». Արամ Գևորգյան
11700:18