«Արժանապատիվ պետություններում օտարերկրյա ռազմաբազաներ չկան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի: Կասեք՝ Հայաստանը Սիրիայի կվերածվի: Կասեմ՝ Սիրիայի Լաթաքիայում ևս ռուսական ռազմաբազա կար: Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ հենց Լաթաքիայում:
Կասեք՝ Հայաստանն Աֆղանստան կդառնա: Կհարցնեմ՝ իսկ ո՞րն է հայկական Թալիբանը: Կասեք՝ Ադրբեջանը կհաձակվի: Կասեմ՝ Արցախի հայաթափումն ու Ջերմուկի ուղղությամբ հարձակումը տեղի ունեցավ ռուսական ռազմաբազաների առկայության պայմաններում: Այս իմաստով, կհիշեցնեք՝ «Փաշինյան Նիկոլ, Պրահա, 2022 թվական, հոկտեմբերի 6, խեղճ Պուտինն ինչ աներ»: Կհարցնեմ՝ բա, եթե կրկնվի «Փաշինյան Նիկոլ, Փարիզ, 2030, նոյեմբերի 20», «խեղճ Պուտինն» ի՞նչ է անելու: Կասեք՝ Թուրքիան կհարձակվի: Կասեմ՝ նայեք նախորդ հարցուպատասխանը: Այսպիսով՝ կարևորը ռուսական ռազմաբազայի լինել-չլինելը չէ: Կարևորը՝ նորմալ իշխանություն և ընդդիմություն, հետևաբար՝ պետություն, ունենալն է:
Ի դեպ, արժանապատիվ պետություններում օտարերկրյա ռազմաբազաներ չկան»:

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
4603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
21301:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9000:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9700:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
128Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
165Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
92Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
98Երեկ, 20:54