«ԵՄ երկրներն անցել են խնայողության ռեժիմի»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA) հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ մինչև 2030թ-ը. ԵՄ-ի՝ արտաքին ազդեցության (ընդհուպ ներխուժմանը) դիմակայելու կարողությունները դեռևս հարցականի տակ են։
«Ենթակառուցվածքների մասնատվածությունը և ԱՄՆ-ից կախվածությունը շարունակում են խոչընդոտել պաշտպանական պատրաստվածությանը»: Այս մասին ասվում է զեկույցում:
The Guardian-ին տված հարցազրույցում CEA-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն կարող է զգալի առաջընթաց արձանագրել, եթե կտրուկ ավելացնի պաշտպանական ծախսերը և արագ ընդլայնի զինամթերքի արտադրությունը։ Սակայն ներկայումս առկա է ինչպես ծախսերի կրկնօրինակման, այնպես էլ ռազմական կարողությունների մի շարք ոլորտներում բացերի առաջացման վտանգ։ Զեկույցում ընդգծվում է, որ 2022թ. փետրվարից մինչև 2023թ. հունիսը ԵՄ անդամ երկրների պաշտպանական գնումների 78%-ը կատարվել է միությունից դուրս շուկայից, ընդ որում՝ 63%-ը բաժին է ընկել ամերիկյան մատակարարներին։ Սա հակասում է Եվրամության «Գնիր եվրոպականը» քաղաքականությանը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը ԵՄ-ից դուրս մատակարարներից։
Աուդիտորների գնահատմամբ՝ ԵՄ-ն այսօր ավելի լավ է պատրաստված, քան 2019 թվականին, երբ իրականացվել էր նմանատիպ ուսումնասիրություն։ Սակայն անդամ երկրների ազգային ռազմա-պաշտպանական արդյունաբերությունների մասնատվածությունը և ԵՄ կառավարությունների միջև անբավարար համագործակցությունը լուրջ խնդիրներ են ստեղծում ԵՄ միասնական նպատակների համար։
Զեկույցի վերջում աուդիտորները նախազգուշացնում են, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներում երրորդ երկրներից սպառազինություն ձեռք բերելու դեպքում ԵՄ-ն պարտավոր է ունենալ միության ներսում ռազմական կարևորագույն կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր։
Այդպես, Եվրոպական հաշվեքննիչ պալատը փորձում է ավելի մեծ կշիռ հաղորդել Ուրսուլա ֆոն դեր Լայենի թիմի հայտարարություններին, որոնք մշտապես կոչ են անում ավելացնել ծախսերը համաեվրոպական նախագծերի համար, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։
Այնուամենայնիվ, եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի կողմից առաջարկվող և թանկացող նախագծերին։ Այս հարցում հատկապես աչքի են ընկնում Գերմանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի գլխավոր դոնորները։ Այս երկրների մոտ արդեն կարծես առկա են բյուջետային խնդիրներ, ինչի պատճառով նրանք անցել են խնայողության ռեժիմի»:

«ԵՄ երկրներն անցել են խնայողության ռեժիմի»․ Արտակ Զաքարյան
4200:12
Հունաստանում կործանիչի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել (տեսանյութ)
86Երեկ, 23:36
«Երեք անգամ եկեղեցով պսակված Ալենի «ազապբաշին» էլ 2 երեխաների հայր է»․ Գագիկ Համբարյան
115Երեկ, 22:24
Ալեն Սիմոնյանին պսակադրել է տիրադավների կողմն անցած տեր Հովհաննեսը
119Երեկ, 20:12
«Տարեկան 300 միլիոն դոլարի վնաս՝ երթևեկության խցանումների պատճառով». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
89Երեկ, 19:18
Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից (տեսանյութ)
122Երեկ, 18:54
Այսօր տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունը (տեսանյութ)
120Երեկ, 17:48
«Դատավորների քայլը թեպետ ճիշտ, սակայն կիսատ է»․ Արա Պողոսյան
92Երեկ, 17:12