«Ոչ ոք չի ուզում դատել Կաթողիկոսին․ ով դատեց, մարդիկ չեն մոռանա նրա անունը»․ Լիանա Խաչատրյան

Լրագրող Լիանա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի առանձին հաճույք է հետևել Կաթողիկոսի շուրջ ձևավորվող գործընթացին։ Մասնավորապես խոսքը իրար ետևից դատից խուսափող դատավորների մասին է։ Բացատրեմ՝ ինչու։
Մաքս Վեբերը, եթե ճիշտ եմ հիշում, առանձնացնում էր իշխանության մի քանի տեսակ՝ ավանդական, խարիզմատիկ և ռացիոնալ։ Հիմա Եկեղեցին ավելի շատ հարում է ավանդականին, իսկ դատարանը՝ ռացիոնալ-իրավական է։ Ու մենք տեսնում ենք հետաքրքիր պատկեր, թե ինչպես է վերջինն ընկրկում առաջինի առջև։
Սրանով ինձ մոտ նախ կասկած է առաջանում, որ ռացիոնալի մոտ ամեն ինչ այնքան լավ չէ։ Կամ ինքն իր առաքելությանը չի հավատում, կամ գործը չի համապատասխանում իր առաքելությանը, կամ երկուսը մեկում։ Իսկ ահա ավանդականն իր գործը լավ գիտի։ Տոտալ աղմուկի մեջ պահպանել քար լռությունը։ Չմասնակցել լեզվակռվին և այդպիսով պահպանել սեփական սակրալության երանգը։ Եվ սա հիացնող աշխատում է։
Անկախ պաշտոնական բացատրություններից, սրտի խորքում բոլորս էլ գիտենք, թե ինչից են վախենում դատավորները։
Ոչ ոք չի ուզում դատել Կաթողիկոսին։ Անկախ նրանց վերաբերմունքից կոնկրետ Գարեգին Բ-ին։ ՈՉ ոք չի ուզում դատել Կաթողիկոսի աթոռին նստածին։ Մտավախություններն արդարացված են։ Քաղաքական ուժերը կգան ու կգնան, ժամանակները կփոխվեն, իսկ մարդիկ չեն մոռանա նրա անունը, ով Կաթողիկոսին դատեց։ Ռիսկը մեծ է։ Վախը շատ։
Կողքից՝ մի վեհաշուք տեսարան։ Ֆիլմ կարելի է նկարել այս մասին»։

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
4603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
21301:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9000:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9700:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
128Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
165Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
92Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
98Երեկ, 20:54