Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանեկան հարսանեկան միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարսանիքին մասնակցել են նաև փոխվարչապետերը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ու փոխնախագահները, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր տիկնոջ հետ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և կառավարության գրեթե ողջ կազմը։ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ներկա է եղել իր կնոջ հետ, ում հետ վերջերս է ամուսնակցել:
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գրեթե ամբողջ կազմը մասնակցել է Սիմոնյանի հարսանիքին։ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Փաշինյանի աներորդին եղել է Սիմոնյանի հարսանիքի ազապը:
Հատկանշական է նաև Սյունիքի իշխանական թիմի ներկայացուցիչների ներկայությունը։ Մասնավորապես՝ միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Մարզպետներն իրենց կանանց հետ ևս մասնակցել են Սիմոնյանի հարսանեկան արարողությանը:
Հավելենք, որ հետ միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Արդեն իրենց երգերով հանդես են եկել երգիչներ Էրիկը, Սուպեր Սաքոն, երգչուհի Իվետա Մուկուչյանը:


«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
5001:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
7400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
172Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
75Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
121Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
135Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
128Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
75Երեկ, 22:42