«Զեղչով 4.000-ով գնված գիրքը ինձ համար դրամի վատնում է, մարդու ծախսած ժամանակը` կորուստ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընտանիքիս անդամներից մեկին խնդրեցի ժամանակ գտնել և գնալ ու գնել Արմենի գիրքը: Չէր ուզում գնալ, բայց ստիպված գնացել է, քանի որ ես էի խնդրել:
Լսում եմ երկրի կառավարչի գրեթե բոլոր ելույթները, հետևում եմ բազմաթիվ ռեժիմականների սոցցանցերին, հիմա էլ կարծում էի, որ ստիպված եմ կարդալ Արմենի գիրքը՝ հույսով որ որևէ հետաքրքիր բան կգտնեմ այնտեղ, որ հետահայացով ավելի կպարզի ինձ համար 2018-ին եղածի առանձին դրվագներ, որին, իմիջիայլոց, ցավալիորեն նաև ես եմ որոշակիորեն մասնակցել: Թեև, իհարկե առաջինն եմ եղել սատարողներից, որ արագ հասկացել եմ թե դա ինչ էր, և թե ով են և դարձել եմ դարձյալ ընդդիմություն:
Արմենի, որի հետ, մեղմ ասած, այնքան էլ լավ չէին հարաբերությունները մինչ Չհեղափոխությունը, այդ օրերին կարճ ժամանակով լավացանք: Անգամ ԱԽ հրավիրեց մի օր՝ մասնագիտական քննարկման: Հետո, իհարկե, եղավ այն՝ինչ եղավ:
Շնորհանդեսին ընտանիքիս անդամին սպասեցրել են՝ մինչև երկրի կառավարիչը հեռանա, հետո կարողացել է գնել գիրքը: Արմենն անգամ մակագրել է: Իհարկե ոչ ինձ:
Հսկայական քանակությամբ մարդ է եղել, հսկայաթիվ մամուլ:
Երեկոյան սկսեցի թերթել գիրքը: Վերնագիրն, իհարկե, գրոտեսկային է ու սյուրռեալիստական, եթե նկատի ունենանք թե հիմա ինչ օրեր են և որքան մաշված ու դիմակապատռված է սուտի Չհեղափոխությունը:
Արմենը մի ամբողջ հաստակազմ գրքույկ խոսում է բեմադրված Չհեղափոխության դեպքերի մասին միայն և ոչինչ ավելի: Չոր, պատմողական տեքստ: Ոչինչ ավելի: Ու գիրքն ավարտում է իր նշանակմամբ այն պաշտոնում, որն օրեր առաջ զիջեց Ալենին:
Ենթադրվում էր, որ գոնե մի քանի գլուխ տրամադրած կլինի իր պաշտոնավարման անցքերին: Բայց չէ, դա արդեն վտանգավոր թեմա է, իսկ Արմենը նման բաների մոտ անգամ չի գա հիմա:
Իսկ հիմա առջևում հավանական նոր նշանակում է թերևս: Գուցե ուժային որևէ կառույցի ղեկավարի պաշտոնում, գուցե՝ այլ: Գուցե դեսպանի, կամ մեկ այլ հարմար աթոռի: Արմենի պես տղաներն անգործ չեն մնում: Հայաստանում, իհարկե: Միայն Հայաստանում, իհարկե:
Արդյունքում՝ գրքի շնորհանդեսին, փաստորեն, առավել հետաքրքիր բաներ են տեղի ունեցել՝ քան գրքի շնորհանդեսն ինքը: Մի շարք հայտնիներ տեսախցիկների առջև արդեն լայն հանրության համար բացահայտվել են որպես իշխանասեր և իշխանաձիգ ֆիգուրներ, որոնք պաչպչվում են ռեժիմականների հետ, գեղանի խունջմնջրտվում, իսկ Միսկարյանն արդեն սկանդալային դարձած իր հռչակավոր սելֆին է արել երկրի կառավարչի հետ: Հետո էլ դրա մասին երկար տեքստ գրել իր էջում:
Կարող եմ արձանագրել. զեղչով 4.000-ով գնված գիրքը գոնե ինձ համար դրամի վատնում է, մարդու ծախսած ժամանակը՝ կորուստ:
Մտածում եմ՝ գուցե սկսեմ դադարել մասնագիտորեն հետևել ռեժիմականների մտքի գոհարներին: Անհետաքրքիր է արդեն այս ամենը մի տեսակ»:

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
4801:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
4800:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
8600:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
6600:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
70Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
69Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
66Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
71Երեկ, 23:00