«Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի իրական դեմքը՝ ՀՀ-ն մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «1955-ի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի թուրք խուժանն իրականացրեց հույների և հայերի ջարդը, որի արդյունքում Ստամբուլի բնիկ հունական տարրի մեծ մասը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։
Անկարգությունների և ջարդերի առիթը ստեղծեցին թուրքական հատուկ ծառայությունները։
Նրանք Սալոնիկում կազմակերպեցին պայթյուն Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում ու անմիջապես դրանից հետո պաշտոնական Անկարան սկսեց հակահունական ատելության քարոզչություն։
Սեպտեմբերի 6-7-ին շուրջ 100.000 թուրք ջարդարարներն անցան գործի։
80 եկեղեցի, 4500 խանութ, 2500 բնակարան ու 40 դպրոցներ պղծվեցին նրանց կողմից։
Թուրքական խուժանը նույնիսկ անարգեց հույների գերեզմանները։
Պաշտոնական սպանվածների թիվը 37 է, բայց իրական սպանվածներն ու տուժածներն անհամեմատ շատ էին։
Թիրախում հիմնականում հույներն էին և նաև հայերը։
Ստամբուլի 140.000 հույն բնակչության ճնշող մեծամասնությունը ստիպված լքեց իր քաղաքը։
Տասնամյակներ անց կովկասյան թուրքերը նույն սցենարն իրականացրեցին Սումգայիթում և Բաքվում՝ հարձակվելով հայ բնակչության վրա, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտում իրականացրին։
Սա է Թուրքիայի և Ադրբեջանի իրական դեմքը։
Իսկ նիկոլիստները շարունակում են այս ամենը մոռացության տալ՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման»:

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30