«Որոշումների բոլոր տարբերակներից խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել ու բերելու է նորանոր աղետներ». Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է «Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք գա, բայց ուրախ կլինենք եթե մեզ հանեն», «մենք ռազմաբազան չենք հանի, բայց ուրախ կլինենք եթե իրենք դուրս գան»...
Այս տրամաբանության մեջ հարյուր տոկոսով տեղավորվող բայց այդպես էլ չասված միտքն ու փաստը այն է, որ 2020թ.-ին կայացվել է որոշում առ այն, որ «մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»։
Ահա սա է այն չասված ու դավադիր միտքը, որ ծագել է այս մարդկանց գլխում։ Որոշումների բոլոր տարբերակներից հետևողականորեն խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել է ու բերելու է նորանոր փորձություններ ու աղետներ, որովհետև Ադրբեջանի օրինակով մենք սովորեցրել ենք բոլոր դիտողներին մեր հետ հարց լուծելու ձևը՝ «մենք ոչ մի որոշում չենք կայացնելու, հետո դուք մեր գլխին տալու եք, հետո փալասի պես փռվելու ենք ձեր առաջ»։
Կրավորականությունը ու որոշում կայացնելուց հետևողականորեն խուսափելը խելացի կանանց վանում է նույնիսկ անձնական կյանքում, նման մարդկանց ոչ մի առողջ կին իսկի ընտանիք չի վստահում, իսկ մենք մի ողջ ազգի անցյալը, ներկան ու ապագան ենք վստահել նման մարդու»։

«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
1100:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
3600:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
4900:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
58Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
60Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
58Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
61Երեկ, 23:00
Վիեննայում ստեղծվել է միջուկային ժամացույց, որի սխալականությունը մեկ վայրկյան է՝ 30 միլիոն տարին մեկ
133Երեկ, 22:42