«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե որքա՞ն է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք ո՞ր բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնոթյուն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, և ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ» : Ոչ արդյունավետ աշխատող բարձր պաշտոնյաների համար պետբյուջեում միլիարդավոր դրամների պարգևավճարների փող կա, սակայն սահմանամերձ Տավուշի վթարային տների ցանկը ճշտելու համար փող չկա»:

«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա». Ոսկան Սարգսյան
4411:06
«Որոշումների բոլոր տարբերակներից խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել ու բերելու է նորանոր աղետներ». Միքայել Նահապետյան
5210:42
«Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի իրական դեմքը՝ ՀՀ-ն մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման». Էդուարդ Շարմազանով
6209:54
«Զեղչով 4.000-ով գնված գիրքը ինձ համար դրամի վատնում է, մարդու ծախսած ժամանակը՝ կորուստ». Հայկ Մարտիրոսյան
6809:36
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5508:30
«Ոչ ոք չի ուզում դատել Կաթողիկոսին․ ով դատեց, մարդիկ չեն մոռանա նրա անունը»․ Լիանա Խաչատրյան
11702:06
Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ)
22101:48
«Արժանապատիվ պետություններում օտարերկրյա ռազմաբազաներ չկան»․ Կարեն Հեքիմյան
11901:06