«Արդյո՞ք 2018-ի «հեղափոխությունը» այդ աստիճան կեղծ էր, որ նոր «հեղափոխությունների» կարիք կա». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է իրականացրել 2018-ի «հեղափոխությունը»:
Ըստ Փաշինյան Նիկոլի, «Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է, և որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»:
Բա Սահմանադրությո՞ւնը, բա օրենքնե՞րը, բա ընտրություննե՞րը: Ամենայն հավանականությամբ, զգալով, որ օրեցօր պակասում է նորմալ ընտրություններով վերընտրվելու հնարավորությունը, Փաշինյան Նիկոլը կրկին տեղափոխություն, կներեք, «հեղափոխություն է» նախապատրաստում:
Նախ՝ կարծում եմ, որ հեղափոխության անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյան Նիկոլի հայտարարությունը ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մտադրության վերաբերյալ հաղորդում է:
Դրանից բացի՝ արդյո՞ք 2018-ի տեղափոխությունը, կներեք, «հեղափոխությունը» այդաստիճան կեղծ էր, որ նոր «հեղափոխությունների» կարիք կա: Եթե կեղծ էր, ապա ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլը մինչ օրս Հայաստանը ղեկավարում: Տրամաբանորեն՝ վերջինս պետք է վաղուց ինքնակամ լքեր պաշտոնը և նոր «հեղափոխություն» կազմակերպեր: Հակառակ դեպքում՝ հաշվի առնելով Փաշինյան Նիկոլի բառերը, կստացվի, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է «հեղափոխություն» իրականացնել, ինչը հակասում է ողջամտության և տրամաբանության տարրական կանոններին, քանզի հեղափոխությունը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության բացառիկ իրավունքն է:
ՀԳ. Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս. եթե, լինելով իշխանություն, Փաշինյան Նիկոլը պատրաստվում է «հեղափոխություն» իրականացնել, ապա վերջինս ուղիղ տեքստով ակնարկում է, որ 2018-ի «հեղափոխությունն» իրականացրել է ... Սարգսյան Սերժը»:

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
4603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
21301:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9000:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9700:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
128Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
165Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
92Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
98Երեկ, 20:54