«Ադրբեջանը հայկական գերեզմաններ է ավիրում, դուք խաղաղության մասին եք դայլայլում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հայկական գերեզմաններ է ավիրում, դուք խաղաղության մասին եք դայլայլում
Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։
Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները անընդհատ խոսում են Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին, սակայն Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից 6 տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել, ՀՀ ինքնիշխան տարածքներից իր օկուպացիոն զորքը չի հանել, Բաքվից հայ գերիներին չի ազատել, հակահայկական քարոզչությունը չի նվազեցրել, հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների ավերումը չի դադարեցրել։ Պատմությունը դաժան դասեր է տալիս ցանկալին իրականի տեղ անցկացնողին, տևական, սակայն փխրուն հրադադարը կայուն, արդար խաղաղություն համարողներին»:

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
6903:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
22901:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9700:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
10200:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
130Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
169Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
94Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
100Երեկ, 20:54