Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։
Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայում որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։
Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշվում է գրառման մեջ։
Նշենք՝ «Առավոտը» գրել էր, որ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամարյանը հայտնել է՝ «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»։

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
3603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
19601:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
8400:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9100:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
125Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
159Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
89Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
95Երեկ, 20:54