«ՊՆ-ն հաստատեց․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է․ «ՊՆ-ն հաստատեց Սյունիքի զորամասում հոկտեմբերի 2-ին զինվորին հրամանատարի կողմից դաժան ծեծի ենթարկելու մասին իմ երեկվա հրապարակած լուրը և հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Իսկ թե ինչու է նույն հրամանատար Համլետ Պողոսյանը շարունակում ծառայել միջադեպից հետո այն դեպքում, երբ իր ստորադաս զինվորների նկատմամբ կա փաստ, որ եղել է ծեծի, նվաստացման միջադեպ, (նրան ՌՈ ուղեկցությամբ հարցաքննության տանելը վկա) ու որքանով է թույլատրելի նրան չմեկուսացնել զինվորներից, մանավանդ, որ հոկտեմբերի 2-ին ծեծի ենթարկվածը զինվորն իր դեմ իմ տեղեկությամբ գրել է բողոք, ուստի կարող է սա ծնել հաշվեհարդարի նոր միջադեպ և հղի է այլ ծանր հետևանքներով, ՊՆ չի պարզաբանել։ ՊՆ փաստացի չի երաշխավորել հրամանատարի դեմ ծեծից հետո նրա անվտանգությունը, պաշտպանության միջոցներ չի կիրառել նրա նկատմամբ՝ ոչ միայն կանխելու դաժան հրամանատարի հետ նոր կոնֆլիկտն ու ծանր հետևանքները, այլև ապահովելու ստորադաս զինվորի նախաքննական ցուցմունքները չփոխելու և արդար, անկողմնակալ նախաքննության հնարավորությունը։
Ներկայացնում եմ ՊՆ-ից ինձ ուղարկված
մեկնաբանությունը․ «Սպաների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են ծառայողական քննության ավարտից հետո, իսկ, եթե ծագում է ծառայության վայրի փոփոխության հարց, ապա դրա նպատակահարմարությունը որոշվում է հրամանատարության, պատկան ստորաբաժանումների, այդ թվում՝ ռազմական ոստիկանության գնահատման արդյունքում:
Մնացյալ հանգամանքները կպարզվեն բացառապես նախաձեռնված վարույթի շրջանակում։
Միաժամանակ անհրաժեշտ է չխախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, և քանի դեռ քննություն է ընթանում, զերծ մնալ քննությամբ չհաստատված գնահատականներ հնչեցնելուց»»։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19