Քոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ Քոնգրեսի ավելի քան 100 անդամներ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Երկկուսակցական նամակը գլխավորել են սենատորներ Գարի Փիթերսը (Դեմոկրատական կուսակցություն), Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցություն) և ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցություն) ու Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատական կուսակցություն)։ Նամակին աջակցել են նաև Սենատի դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը (Դեմոկրատական կուսակցություն), ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։ Նամակը վերաբերում է Թրամփի վարչակազմի որոշմանը՝ երկարաձգել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի սահմանափակումներից հրաժարումը՝ դրանով վերստին թույլատրելով Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։
«Ակնհայտ է, որ 907-րդ բաժնի սահմանափակումներից հրաժարվելու որոշումը չի հանգեցրել Ադրբեջանում ռազմագերիների ազատ արձակման ապահովման ուղղությամբ որևէ քայլի։ Արդյունքում մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանի անհետևողական վարքագիծը վտանգում է տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հեռանկարը, իսկ 907-րդ բաժնի գործողությունից շարունակական հրաժարումը՝ առանց այս մտահոգությունների հասցեագրմանն ուղղված հանձնառության, միայն ավելի կխրախուսի ապակայունացնող գործողությունները», — ասվում է օրենսդիրների՝ պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակում։
Նամակում օրենսդիրները անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացմանը, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին տեղի ունեցած ապօրինի ներխուժումներից հետո Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի մոտ 241 քառակուսի կիլոմետր հատվածում պահպանվող ռազմական ներկայությանը։ Նամակը ստորագրած օրենսդիրները կոչ են անում վարչակազմին զերծ մնալ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելուց, քանի դեռ Ադրբեջանը էական քայլեր չի ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և ինքնիշխան Հայաստանի տարածքից իր ուժերը դուրս բերելու ուղղությամբ։
«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը արգելում է Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ 2002 թվականին Քոնգրեսը նախագահին տրամադրել է այդ սահմանափակումներից տարեկան հրաժարվելու լիազորություն։

«Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին»․ Սրբուհի Գալյան
715:42
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
2015:36
«Համապետականին «Ուժեղ Հայաստան»-ը 4 տոկոսի շեմը կհաղթահարե՞ր, եթե փող չբաժաներ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
2515:30
«Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրությունը սպառնում է գազի մատակարարումներին»․ Արաղչի
6215:25
«Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու»․ Արտակ Զաքարյան
4715:12
«Եղած ընդդիմությունը, որպես իրենից բան ներկայացնող ուժ, չկա»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4315:00
«Մենք դեռ չգիտենք՝ կգնանք արտահերթի, թե ոչ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4614:54
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազնին (տեսանյութ)
5214:48