«Արցախը ֆուտբոլային լուրջ ժառանգություն ունի»․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախ այցելությունները չեն լինում առանց բացահայտումների։ Վերջին այցելությանս ժամանակ բացահայտեցի, որ հունիսին Արցախում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, որտեղ բացի Արցախի հավաքականից՝ կխաղա նաև Արևմտյան Հայաստանի և մի շարք եվրոպական չճանաչված ֆեդերացիաների թիմերը։ Իմացա, որ չճանաչված ասոցիացիաների կոնֆեդերացիան որոշել է այստեղ անցկացնել իր երրորդ Եվրոպայի առաջնությունը, որովհետև Արցախը ֆուտբոլային լուրջ ժառանգություն ունի։
Թեև ֆուտբոլի մեծ սիրահար չեմ, բայց մշտապես հետևում եմ մեր հավաքականի խաղերին ու հիմա արդեն մտածում եմ ինչպես կազմակերպեմ գրաֆիկս, որ հունիսի 1-ից 9-ը լինեմ Արցախում և կարողանամ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու մարզադաշտերում դիտարժան ֆուտբոլ վայելել։
Կարծում եմ շատ լավ առիթ է բոլորի, և հատկապես մեր ֆուտբոլասերների համար, կրկին այցելել Արցախ՝ բացահայտելու այն ֆուտբոլային տեսանկյունից»։

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
13213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
160Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
199Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
25801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
204927.10.2026, 20:19