«Ի՞նչ անխախտ եղբայրության մասին կարող է լինել խոսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թե այժմ Իգդիրում բնակվում են ադրբեջանցիներ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաև հենց զորավարժությունների անվանումը՝ «Անխախտ եղբայրություն», որը միտված է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող մյուս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Չնայած սրան, Ադրբեջանը և Թուրքիան ի մոտո ճանաչողները գիտեն, որ այդ «եղբայրությունն» այնքան էլ անխախտ չէ բազմաթիվ հարցերում։ Ասենք, օրինակ՝ ի՞նչ անխախտ եղբայրության մասին կարող է լինել խոսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թե այժմ Թուրքիայում գտնվող և Նախիջևանին սահմանակից Իգդիրում բնակվում են ադրբեջանցիներ, իսկ պաշտոնական Անկարան նրանց համարում է թուրքեր և փաստացիորեն արգելում սովորել մայրենի լեզուն։

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
909:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
2009:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
121Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
131Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
289Երեկ, 19:13