«Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողելն է». այսօր Արա Գյուլերի ծննդյան օրն է
![]() 737 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 13:00 Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Արա Գյուլեր կամ Արա Տերտերյան, իսկ առավել հայտնի «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ստամբուլի աչք»-ի ֆոտոխցիկի առաջ շատ լեգենդար մարդիկ են հայտնվել՝ Ունիսթոն Չերչիլ, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Մերլին Մոնրո, Արամ Խաչատրյան: Իսկ լուսանկարները հայտնվել են Time, Life, Newsweek և այլ հայտնի պարբերականների էջերին: Ամեն մեկի հետ կապված տարբեր հիշողություններ ու պատմություններ կան: «Հայ լինելն առավելություն է»,-ասում էր լուսանկարիչը և ավելացնում, որ երբեք չի թաքցրել իր ազգությունը: Արա Գյուլերը Հայաստանում բազմիցս է եղել, սակայն Խորհրդային տարիներից հետո 2013 թվականին էր, որ «Բարև Ձեզ» ասաց հայերին: 1943 թվականին էր, որ Տերտերյանը դարձավ Գյուլեր. Արայի հայրն ու մայրը հայեր են եղել, մայրը՝ հարուստ ընտանիքի զավակ, իսկ հոր ամբողջ ընտանիքն անհետացել է հայոց ցեղասպանության ժամանակ: Տերտերյան ազգանունը 1943 թվականին ընդունված օրենքի պատճառով է փոխվում Գյուլեր: Հայրը դեղագործ էր, ով 4-5 դեղատուն ուներ Ստամբուլում: Այսօր դրանցից մեկի փոխարեն «Արա» անունով սրճարանն է, որտեղ ալկոհոլ չեն պատվիրում. միայն՝ թեյ, սուրճ և տաք շոկոլադ: Արային առաջին լուսանկարչական ապարատը հայրը՝ Տաճատ Գյուլերն է նվիրել: «Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ»: Առաջին պրոֆեսիոնալ նկարներն արվեցին 1948 թվականին, երբ Թուրքիայում արմատականները քանդում էին Քեմալ Աթաթուրքի արձանը: Արան առաջինն է նկարում այս փաստը և անմիջապես ուղարկում աշխարհի թերթերին: Լուսնակարիչն ասում էր. «Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողելն է»: Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը վերանվանել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: Նա մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, Թուրքիայում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
317Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
489Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
98725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
91524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52424.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
47324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
49123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
65221.02.2026, 00:42




