ՀՀ-ում ավտոմեքենայի դեֆիցիտ է. ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» դրանք՝ հունվարի 1-ից հետո ավելի բարձր գնով վաճառելու համար. «Ժողովուրդ»

«Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները:
Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո՝ կրկնակի թանկ գնով»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
46729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
58129.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
75125.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
84223.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
86722.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
91321.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
111417.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
124514.09.2026, 16:00