Օձաբերդի պեղումները պատմագիտական նոր ու կարևոր իրողություններ են բացահայտել

Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ:
Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արևելյան հատվածում (տեղամաս E2) և միջնաբերդի հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (տեղամաս G):
Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Պարզ դարձավ , որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետև դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը և զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարևոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը և հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին:Խիստ հետաքրքիր և կարևոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռևս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը և արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարևելյան աշտարակի և հյուսիսային պատի միջնամասում դեպի հյուսիս դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ և հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սևանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմենալ երևույթ է, որը անչափ կարևոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության և շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:


ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
82908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
84208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
71006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
187002.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
192001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
139121.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
549620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
342020.10.2026, 19:54